Հենց սկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը:
«Մենք նպատակ ունենք շուտով հասնելու լիարժեք գործունեության: Հայաստանում Եվրամիության առաքելությունն անզեն քաղաքացիական առաքելություն է՝ գործարկված Հայաստանի կառավարության խնդրանքին ի պատասխան», - ասվում է հաղորդագրությունում:
NEWS.am-ի հաղորդմամբ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։
Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։