«Երկու կողմերն էլ՝ Հայաստանը և Ադրբեջանը, ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ է, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով»,- հունիսի 13-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասաց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Այդ կապակցությամբ նա հույս հայտնեց, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը հայ-ադրբեջանական կարգավորման առկա վիճակին, միջնորդների և հիմնական դերակատարների կեցվածքին, սահմանային լարվածության աճին ու ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:
Մանրամասները՝ տեսանյութում.