ԱԱԾ-ն հայտնել է վիրավորում ստացած զինծառայողի անունը

19:05     15 հունիսի, 2023

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են՝ այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։

Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։


© armedia.am