Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք. Էդուարդ Վարդանյանը ACA 159-ում իր հաղթանակը նվիրել է շրջափակված Արցախին

11:29     17 հունիսի, 2023

Խառը մենամարտի հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ACA 159 Գրան Պրիում իր հաղթանակը նվիրել է արցախցիներին։

«Ես այս հաղթանակը նվիրում եմ այսօր բլոկադայում գտնվող 120 հազար արցախցիներին։ Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Մեր հաղթանակը, մեր Հողը, մեր Արցախը ու Հայաստանը։ Միացեք հայեր», - բարձրաձայնել է հայազգի մարզիկը հաղթանակից հետո, հայտնում է Artsakhpress-ը։


© armedia.am