Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնությունում գրավեց 1-ին տեղը և շրջանցեց Ադրբեջանին

09:03     19 հունիսի, 2023

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը և շրջանցել Ադրբեջանին, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, փոխանցում է Armenia Today-ը։

Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ նման արդյունք գրանցվել է պատմության մեջ առաջին անգամ։

«Հայ ըմբիշները մրցաշարում նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։ Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Նիկողոսյանը (71 կգ) նվաճեց ոսկե մեդալ, Սաշա Պետրոսյանը (51 կգ)՝ արծաթե, իսկ Տիգրան Բունիաթյանը (60 կգ) դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am