Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն այս հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում»,-հայտնել է պատգամավորը:
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
Ադրբեջանն ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։