Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

10:32     20 հունիսի, 2023

Հայաստանի թիմը նվաճեց Լեհաստանում Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարը Եվրոպական խաղերի ծրագրով էր։

Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավեց առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց առաջին տեղը:

Լավագույն եռյակում են նաեւ Նիդեռլանդների եւ Ադրբեջանի թիմերը։


© armedia.am