Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ դրոշները

15:00     20 հունիսի, 2023

Երասխի մետալուրգիական գործարանում այսօր՝ հունիսի 20-ին, բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ դրոշները:

NEWS.am-ի հաղորդմամբ գործարանից ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են:

Ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է գործարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ Ադրբեջանի կրակոցների հետևանով վիրավորում էր ստացել գործարանում աշխատող ազգությամբ 2 հնդիկ:


© armedia.am