Տիեզերքում սպառազինության մրցավազքը կանխելու մասին ՀԱՊԿ-ում հայտարարություն են ընդունել

17:04     20 հունիսի, 2023

 

 ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները այսօր Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարները նաև հայտարարություն են ընդունել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են «Միասին հանուն խաղաղության» մեդալի սահմանման, կազմակերպության բյուջեն փոխելու, ՀԱՊԿ քարտուղարությունում քվոտային հաստիքների բաշխման մասին որոշումների նախագծերը։
Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

 


© armedia.am