Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը

14:15     22 հունիսի, 2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մեկնարկած  Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի  շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Թուրքական պետական Anadolu  լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ի թիվս մի շարք հարցերի,  կողմերը քննարկել են  Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ 

Բացի այդ, ըստ Էրմենիհաբերի,  քննարկվել են  թուրք-ամերիկյան հարաբերությունները,  Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։


© armedia.am