Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթերը

14:30     22 հունիսի, 2023

 

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթերը դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:  
 
2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: 

 


© armedia.am