Իրանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

15:01     22 հունիսի, 2023

Իրանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թոբիաս Բիլսթրյոմը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը, տարածաշրջանում զարգացումները և հետաքրքրություն ներկայացնող թեմաները, հաղորդում է Mehr-ը։

Երկու կողմերն ընդգծել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։

Նրանք քննարկվել են նաև հյուպատոսական համագործակցությունը։


© armedia.am