Մեկնարկել են Flynas ավիաընկերության Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթերը

16:50     22 հունիսի, 2023

Flynas ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 21-ից մեկնարկել է Էր Ռիադ-Երևան-Էր Ռիադ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի, փոխանցում է aysor.am-ը:
 
Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flynas.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


© armedia.am