Լուկաշենկոն հաստատել է Պրիգոժինի այցը Բելառուս

21:00     27 հունիսի, 2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսում է: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է բարձրաստիճան սպաներին ուսադիրների հանձնման արարողության ժամանակ՝ բացահայտելով հունիսի 24-ին Եվգենի Պրիգոժինի հետ բանակցությունների մանրամասները, հայտնում է BelTA-ն։

«Անվտանգության երաշխիքները, ինչպես նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - խմբ.) երեկ խոստացել էր, տրամադրվել են։ Ես տեսնում եմ, որ Պրիգոժինն արդեն թռչում է այս ինքնաթիռով։ Այո, իսկապես, նա այսօր Բելառուսում է։ Ինչպես խոստացել էի, եթե ուզում է մեզ հետ մի քիչ մնալ, և այլն, մենք նրան կօգնենք։ Բնականաբար, նրանց (վագներիների – խմբ.) հաշվին»,- ասել է նախագահը։


© armedia.am