Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. «Amnesty International»

10:09     29 հունիսի, 2023

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» և վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին», փոխանցում է News.am-ը։

 «Amnesty International»-ը հայտարարում է. «Հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով` միակ ճանապարհը, որը կապում է [Ադրբեջանի] անջատված շրջանը` Լեռնային Ղարաբաղը, Հայաստանին։

Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Նշված ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը: Ներկայում ադրբեջանական զինուժը արգելափակել է մուտքը, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։

Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս ունեն։ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»։

On 15 June, Azerbaijan stopped all movements on the Lachin Corridor, the only road connecting its breakaway region of Nagorno-Karabakh to Armenia. The region has been under a blockade since December 2022. pic.twitter.com/uerA838AoX

— Amnesty International (@amnesty) June 28, 2023


© armedia.am