Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով

12:27     29 հունիսի, 2023

Կառավարությունն այսօր 6 ամսով արգելք սահմանեց երկրից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ, փոխանցում է Tert.am-ը։

Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։

Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է ներմուծման հաշվին։


© armedia.am