ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը կձեւակերպեն կազմակերպության պետությունների ղեկավարների նիստում

17:29     30 հունիսի, 2023

ՇՀԿ պետությունների ղեկավարների հուլիսի 4-ի նիստում կձևակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը կազմակերպությանը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ՇՀԿ-ի հետ կապերի հաստատման ձգտում են ավելի շատ թվով պետություններ։ Արդեն հուլիսի 4-ին պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կձևակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը»,- ուրբաթ ասել է նախարարը ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության կենտրոնի շնորհանդեսում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ՇՀԿ գործերով հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցումը որպես լիիրավ մասնակցի կարևոր որոշում կդառնա ՇՀԿ Նյու Դելիի գագաթաժողովում։


© armedia.am