Լեհաստանը, կապված Ռուսաստանի կողմից Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենքի (TNW) տեղակայման հետ, ցանկանում է մասնակցել միջուկային զենքի համատեղ օգտագործման ՆԱՏՕ-ի ծրագրին (Nuclear Sharing): Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քանի որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին՝ մասնակցելու միջուկային փոխանակման ծրագրին»,- ասել է նա։