Տնտեսական պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ դավաճանություն կլինի Վրաստանի և վրաց ժողովրդի շահերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում հանդես գալով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Կառավարության ղեկավարը մանրամասնել է, որ պատժամիջոցների սահմանումից կտուժեր վրաց ժողովուրդը։
Ղարիբաշվիլին 2022 թվականի փետրվարի 25-ին հայտարարել էր, որ չի նախատեսում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա պատճառաբանելով ազգային շահերով։ Երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ոչ միայն զգալի տնտեսական վնաս կհասցնի Վրաստանին, այլև կարող է ռազմական առճակատում հրահրել: