Մակրոնը լքել է ԵՄ-ի Բրյուսելի գագաթնաժողովը և չեղյալ հայտարարել մամուլի ասուլիսը

18:44     30 հունիսի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը ուրբաթ օրը Բրյուսելում և չեղարկել դրան հաջորդած մամուլի ասուլիսը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ BFM հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13:00-ին Մակրոնը պետք է գլխավորեր ճգնաժամային շտաբի նիստը՝ կապված երկրում տիրող անկարգությունների հետ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանության կողմից 17-ամյա վարորդ է սպանվել ավտոճանապարհային պարեկության պահանջները չկատարելու պատճառով: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԵՄ գագաթնաժողովներին Մակրոնի բացակայությունը «չափազանց հազվադեպ իրադարձություն է»։ Նրա խոսքով, ավանդաբար այդ դեպքերում ֆրանսիական պետության ղեկավարին փոխարինում է Գերմանիայի կանցլերը։


© armedia.am