Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան

08:11     4 հուլիսի, 2023

Միացյալ Նահանգները ոգևորված է վերջին քննարկումներով, որոնք տեղի են ունեցել Թուրքիայի և Հայաստանի միջև: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, փոխանցում է news.am-ը:

«Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման մասին: Միացյալ Նահանգները միանշանակ կողմ է հարաբերությունների նորմալացմանը: Դա բազմաթիվ օգուտներ կբերի Հայաստանին, նաև կայություն կբերի տարածաշրջան»,- ասել է Քրիստինա Քվինը:


© armedia.am