Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Չինաստան ուղևորվելուց

12:42     4 հուլիսի, 2023

ԱՄՆ պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Չինաստան ճամփորդելուց։ Համապատասխան հանձնարարականը հուլիսի 3-ին ներառվել է ճամփորդողներին տրվող խորհուրդների թարմացված ցուցակում, հաղորդում է iz.ru-ն։

Գերատեսչության հաղորդագրությունում նշվել է, որ նախազգուշացումը պայմանավորված է «տեղի օրենքների կամային օգտագործմամբ, այդ թվում ելքի արգելքների և անիրավաչափ կալանավորումների ռիսկի հետ կապված»։

Պետդեպարտամենտը նշել է, որ անհրաժեշտ է զգուշություն պահպանել մայրցամաքային Չինաստան, ինչպես նաև առանձին վարչական շրջաններ (САР)՝ Մակաո և Հոնկոնգ այցելելիս։


© armedia.am