ԱՄՆ պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Չինաստան ճամփորդելուց։ Համապատասխան հանձնարարականը հուլիսի 3-ին ներառվել է ճամփորդողներին տրվող խորհուրդների թարմացված ցուցակում, հաղորդում է iz.ru-ն։
Գերատեսչության հաղորդագրությունում նշվել է, որ նախազգուշացումը պայմանավորված է «տեղի օրենքների կամային օգտագործմամբ, այդ թվում ելքի արգելքների և անիրավաչափ կալանավորումների ռիսկի հետ կապված»։
Պետդեպարտամենտը նշել է, որ անհրաժեշտ է զգուշություն պահպանել մայրցամաքային Չինաստան, ինչպես նաև առանձին վարչական շրջաններ (САР)՝ Մակաո և Հոնկոնգ այցելելիս։