Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում

12:04     4 հուլիսի, 2023

 Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Sputnik-ը։
Նշվում է, որ բանակի առանձին միավորումներ դուրս են բերվել մշտական տեղակայման կետերից կենտրոնացման շրջաններ և բերվել են մարտական պատրաստության:
Զորավարժությունների ընթացքում գործի են դրվել հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռային և անօդաչու ավիացիա:


© armedia.am