Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան կունենա

11:15     10 հուլիսի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։

Այս մասին թվիթերյան իր միկրոբկոգում Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է, որ արտաքին գործերի գծով ավագ խորհրդական Օլիվիե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ջորկաեֆը նաև տեղադրել է հրամանի լուսանկարը։

Bienvenue à @O_Decottignies ^^^^

M. Olivier DECOTTIGNIES, conseiller des affaires étrangères hors classe, est nommé ambassadeur extraordinaire et plénipotentiaire de la République française auprès de la République d'Arménie, à compter du 21 juillet 2023. pic.twitter.com/VqeTZegZSl

— Djorkaeff Denis (@djorkaeffdenis) July 8, 2023


© armedia.am