Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնականին

23:12     10 հուլիսի, 2023

Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Այս մասին հաղորդում են Անվտանգության խորհրդից:

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


© armedia.am