Ադրբեջանի ՊՆ- ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

23:29     11 հուլիսի, 2023

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի ՊՆ- ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե  իբր ՊԲ ստորաբաժանումները  իրականացրել  են  ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր  հերթական անգամ,  կասեցվել են ադրբեջանական  ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական  խախտումների արդարացումն է։


© armedia.am