Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

16:01     12 հուլիսի, 2023

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում», - ասված է հաղորդագրության մեջ։


© armedia.am