Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին

10:02     13 հուլիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն նախօրեին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ-ի շարունակական աջակցության և քննարկումների ժամանակ ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենի կայքից։ 

Պետքարտուղար Բլինկենն ընդգծել է է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը։ 


© armedia.am