Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

10:46     13 հուլիսի, 2023

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրա­կան օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը   որոշում է.

1. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։


© armedia.am