Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։