Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր

16:00     15 հուլիսի, 2023

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շրջափակման փաստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր «Թվիթեր»-էջում:
«Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակած են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ։ Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ ցույց են անում՝ պահանջելով բացել դեպի Հայաստան միջանցքը»,-նշել է Լուզոն:

Depuis décembre plus de 100 000 Arméniens du Haut-Karabakh subissent un blocus de d’Azerbaïdjan avec la complicité de la Russie. Haut-Karabakh : des milliers de personnes manifestent pour demander l’ouverture du corridor vers l’Arménie https://t.co/eSjVrTEHnM

— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) July 15, 2023


© armedia.am