Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 322-ի

16:07     17 հուլիսի, 2023

 

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 23-ով և հասել է 322-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 6–ը հոսպիտալացված են, 192-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 203-ը երեխաներ են, 100-ը` մեծահասակ:

 


© armedia.am