Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

17:34     19 հուլիսի, 2023

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին: 
 Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:
 Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը:


© armedia.am