ՀՀ ԳՇ պետը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահի հետ

22:57     19 հուլիսի, 2023

Նահանգային գործընկերության ծրագրի 30-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվող համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարճատև առանձնազրույց է ունեցել ԱՄՆ ԶՈՒ միավորված  շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Առանձնազրույցի ընթացքում ընդգծվել է  Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի կարևորությունը:


© armedia.am