Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

10:33     20 հուլիսի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ իր երկրին օգնելու համար:

«Ես շնորհակալ եմ նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով էներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար օգնություն հատկացնելու որոշման համար։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար՝ ագրեսորի մշտական հարձակումների պայմաններում։ Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել մեր գործընկերների հետ Ուկրաինայի էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու համար»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Զելենսկին։


© armedia.am