Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից:
We welcome the initiative of #Canada???????? to become part of @EUmARMENIA in #Armenia???????? & view it as an important contribution for the Mission’s role in enhancing stability & peace in the #SouthCaucasus region. pic.twitter.com/kqxi6iFgUh
— MFA of Armenia???????? (@MFAofArmenia) July 19, 2023