ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Տոյվո Կլաարի լիազորությունները

17:12     20 հուլիսի, 2023

ԵՄ խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի լիազորությունները։ Այս մասին հայտնում են Խորհրդի մամուլի ծառայությունից։

Կլաարն այս պաշտոնում նշանակվել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

Ինչպես նշվում է Խորհրդի ուղերձում, նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մասնավորապես՝ Վրաստանի ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև խրախուսել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և, անհրաժեշտության դեպքում, հարևան երկրների հետ տարածաշրջանային համագործակցությունը։


© armedia.am