Ինձ համար հասկանալի չեն Լեռնային Ղարաբաղում հնչող դիրքորոշումները. Փաշինյան

13:39     25 հուլիսի, 2023

Բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է aysor-ը։

«Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի արտահայտվում նման պատրաստակամություն»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, թե իր համար հասկանալի չեն Արցախում հնչող դիրքորոշումները, որոնք բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները՝ Ադրբեջանի հետ։

«Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»։


© armedia.am