Ռուսաստանի պատվիրակությունը՝ Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Հյուսիսային Կորեա

16:25     25 հուլիսի, 2023

Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Հյուսիսային Կորեա, հայտնում է NEWS.am-ը:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953թթ. հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին»,- տեղեկացրել են գերատեսչությունում։ Այցը տեղի կունենա հուլիսի 25-27-ին։

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ուղևորությունը կնպաստի Մոսկվայի և Փհենյանի ռազմական կապերին և կարևոր փուլ կդառնա երկու երկրների համագործակցության զարգացման համար։


© armedia.am