Ռուսաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, կայցելի Հյուսիսային Կորեա, հայտնում է NEWS.am-ը:
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953թթ. հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին»,- տեղեկացրել են գերատեսչությունում։ Այցը տեղի կունենա հուլիսի 25-27-ին։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ուղևորությունը կնպաստի Մոսկվայի և Փհենյանի ռազմական կապերին և կարևոր փուլ կդառնա երկու երկրների համագործակցության զարգացման համար։