Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի անարգել տեղաշարժը

13:50     27 հուլիսի, 2023

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ Այդ մասին ասված է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է գրառման մեջ:


© armedia.am