Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է հրաժարական տալու մասին

12:20     28 հուլիսի, 2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը.

Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում:



© armedia.am