Հայաստանում հավատարմագրված դեսպանները ժամանել են Կոռնիձոր (ֆոտո)

14:20     28 հուլիսի, 2023

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տալիս սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:

 Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ 400 տոննա հումանիտար բեռով 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ:

77.jpg (140 KB)

99.jpg (133 KB)

88.jpg (117 KB)


© armedia.am