Բաթումում Astoria Grande զբոսանավի դեմ տեղի ունեցող ակցիայի ժամանակ կալանավորվել է երկու մարդ, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է Batumelebi-ն:
Ակցիան սկսվել է կեսգիշերին մոտ, լայները պետք է ժամաներ Բաթումի նավահանգիստ Սոչիից առավոտյան ժամը 6.00-ին։ Tbilisi life թելեգրամ-ալիքը գրել է, որ ոստիկանությունը նավահանգստի մոտ երկշերտ պատնեշներ է դրել և թույլ չի տվել, որ քաղաքացիները մտնեն այնտեղ՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով։
Հանրահավաքին մասնակցում էին ընդդիմադիր վրացական քաղաքական կուսակցությունների, այդ թվում «Միասնական ազգային շարժման» (հիմնադրել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին) ներկայացուցիչները, տեղեկացրել է 1TV-ն։ Ակցիայի որոշ մասնակիցները ծածանել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշները։ Tbilisi life-ի տվյալներով՝ կալանավորվել է մի քանի մարդ։
Նույն լայները, որի վրա ռուսաստանցի զբոսաշրջիկներ էին, Բաթումի նավահանգիստ է ժամանել հուլիսի 27-ին։ Այս առնչությամբ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք։ Ակցիային մասնակցել են ակտիվիստներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք այրել են Ռուսաստանի՝ А4 չափի թղթի վրա տպված դրոշը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին։ «Հպարտանում եմ մեր ժողովրդով, որը խաղաղ ընդվզել է վերջին ռուսական սադրանքը՝ Բաթումի վրացական նավահանգիստ ռուսական զբոսանավի այցելության դեմ»,- գրել է նա X-ում։