ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը և դրել Արարատի լեռան լուսանկարը

13:46     31 հուլիսի, 2023

ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանն է Օլիվիե Դըկոտինյին փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը՝ տեղադրելով  Արարատ լեռան լուսանկարը։

Նա նաև հայերենով գրառում է կատարել՝ անդրադառնալով  Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համագործակցությանը։

«Հայաստանի տոկունությունը երևում է իր մարզերում: Շնորհակալություն Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեին և նրա թիմին այս այցի համար, որի շնորհիվ ամրապնդվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հետ համագործակցությունը»,- գրել է նա։


© armedia.am