Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ

13:19     31 հուլիսի, 2023

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, փոխանցում է Tert.am-ը։

Նա մանրամասնեց, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինի որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։ Ուզում եմ անդրադառնալ Մոսկվայի պահվածքին։

Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին,  դրանք  ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։


© armedia.am