Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ պահանջելով հանդիպում կազմակերպության ղեկավարի հետ։ Panorama-ի հաղորդմամբ պատրաստվում են 10 հոգով մտնել գրասենյակ։
«10 հոգանով մտնելու ենք գրասենյակ։ Մեր պահանջը հստակ է՝ վերադարձնել Վագիֆ Խաչատրյանին, Ժնևի գրասենյակում ասուլիս հրավիրել և գործողությանը հստակ գնահատական տալը»,- ասաց ակիայի մասնակիցը։
Նա նշեց, որ մինչև 17։30 սպասելու են իրենց պահանջների կատարմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։