Սննդի անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ է. Սամանտա Փաուեր

10:35     1 օգոստոսի, 2023

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերը միացել է Բլինքենի կոչին.

«Սննդի անապահովությունը և բժշկական պարագաների պակասը Լեռնային Ղարաբաղում շատ մտահոգիչ է։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդի համար՝ փրկարար նյութեր ստանալու առումով»,-այս մասին գրել է թվիթերի իր էջում, փոխանցում է Aysor-ը։


© armedia.am