Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ բանակի ստեղծման տարեդարձի առթիվ

13:44     1 օգոստոսի, 2023

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանին՝ բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 96-րդ տարեդարձի կապակցությամբ»,- գրել է Պապիկյանը թվիթերյան իր միկրոբլոգում:


© armedia.am